ads

you movies : Sofi Mkheyan - Aparan - Audio 2020



Sofi Mkheyan - Aparan - Audio 2020
Sofi Mkheyan - Armenian music - New music - Music video
ԱՊԱՐԱՆ

Մայիս քսանչորսին` տասնութ թվական,
Հայոց ազգի համար` ժամ օրհասական,
Հեսա փաշեն տվեց այսպես հրաման
Կոտորել Ապարան, անցնել Երևան:

Առյուծ զավակներդ մեկ մարդու նման,
Արսեն Տեր-Պողոսյան, Սեդրակ Ջալալյան,
Տեր-Դանիել, Հովհաննես, Տաճատ քահանա,
Աշխարհազոր կազմած մտան Ապարան:

Սև շոր էին հագել քո նուրբ հարսները,
Կարմիր էին կապել քաջ գլուխները,
Պատրոնդաշն էր եղել կոզբանդը նրանց,
Թասիբով հարսներուդ մեռնիմ Ապարան:

Ձախ թևում կռվում էր քաջ Դոլուխանյան,
Աջում Կարալկովն էր զարկում անվարան,
Բաշ Գեառնեցի Մակեդոնն էր քաջազարմ,
Մշեցի պանդուխտը` ծարավ թուրք արյան:

Մայիս քսանյոթի ուշ երեկոյան,
Վեցերորդ գունդն հասավ քաջաց օգնության,
Ցիրուցան արեցին զորքին թրքական,
Հրամանատարն էր Դրո Կանայան:

Ապարա՛ն, Ապարա՛ն, խիզախ Ապարա՛ն,
Հայ զենքով, Հայ զորքով թուրքի դեմն առար,
Փրկեցիր Էջմիածին, Հայոց սուրբ օրրան,
Չթողիր, որ թուրքը անցնի Երևան:

Post a Comment

0 Comments